Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
22.02.2016
Փետրվարի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը:
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և նախորդ շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը:
Մարզպետին զեկուցվեց դպրոցներում ու նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքներ իրականացնելու համար նորմայով նախատեսված ջերմապահովման մասին:
Մարզպետ Հ. Սարգսյանը հետաքրքրվեց ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական ծառայություն գործակալության կողմից իրականցվող ծրագրերով և հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին՝ ուսումնասիրել ծրագրերը և հնարավոր իրազեկում իրականացնել սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին, որպեսզի պահանջվող չափանիշերին համապատասխանելու դեպքում նշված ընտանիքներն ընդգրկվեն մարզում իրականացվող ծրագրերին:
Հ. Սարգսյանը հանձնարարեց աշխատակազմի հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչության պետին՝ մեթոդապես օգնել մարզի համայնքների ղեկավարներին և աշխատակազմերին, որպեսզի հողային հարաբերություններում բոլոր ակտերը համապատասխանեցվեն ՀՀ գործող հողային օրենսդրությանը:
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ: