Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի , կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը
20.02.2016
2015թ. գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Հաշվետվությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ոլորտի գործունեությունը համակարգող փոխմարզպետ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, բաժնի աշխատակիցները, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ընդունված կարգի համաձայն կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը ներկայացրեց բաժնի աշխատակիցների գործառույթները, ապա բաժնի 2015 թվականի գործունեության հավետվությունը:
Մարզպետը հետաքրքրվեց ամուսնալուծությունների պատճառներով, բամազավակ ընտանիքների թվով, այդ ընտանիքների սոցիալական վիճակով, ինչպես նաև նպաստառուների ցուցակում չընդգրկված, սակայն սոցիալապես դժվար իրավիճակում գտնվող ընտանիքների դպրոցահասակ երեխաների վիճակով: Այս առումով Հ. Սարգսյանը հանձնարարեց հայտնաբերել վերջին խմբի այնպիսի ընտանիքների, որոնք սոցիալական դժվար լուծելի խնդիրներ ունեն և ընդգրկել նրանց մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության ցուցակներում:
Մարզպետը հանձնարարեց ճշտել մարզում միակ երկկողմանի որբ երիտասարդի ծառայության հասցեն, նրա նկատմամբ ծնողական հոգատարությանը փոխարինող վերաբերմունք դրսևորելու համար:
Հ. Սարգսյանը հետաքրքրվեց, թե որն է այցելության համար ընտանիքներ ընտրելու բանաձևը: Անդրադարձ եղավ նաև մարզում գենդերային քաղաքականության հետ կապված հարցերին:
Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բաժնի պետին և աշխատակիցներին 2015 թվականին կատարած աշխատանքների համար և հանձնարարեց ընտանիքի , կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացին վերաբերել ստեղծագործական մոտեցում: