Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2015թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետը
20.02.2016
Փետրվարի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 2015թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Հայկ Կարապետյանը:
Հաշվետվությանը ներկա էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, քարտուղարության ընդհանուր և տնտեսական բաժինների ղեկավարները և աշխատակիցները, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ներկայացվեց մարզպետարանի աշխատակազմում փաստաթղթաշրջանառության և աշխատակազմից փաստաթղթերի առաքման ձևերի մասին տեղեկություններ: Անդրադարձ եղավ մարզպետարանի կարիքների համար կատարվող գնումների իրականացման ժամանակացույցին, քաղաքացիների ընդունելության հետ կապված խնդիրներին, կապի ծառայությունների ավելի մատչելի և կայուն կապի ապահովության հետ առնչվող հարցերին, մարզպետարանի շենքի արտաքին ջրամատակարարման, ջերմամատակարարման և առանձնապես ձմեռային պահպանության հարցերին:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց քարտուղարության պետին և անձնակազմին 2015 թվականին կատարած աշխատանքների համար և հանձնարարեց 2016 թվականին առավել մեծ սրտացավություն դրսևորել շենքի պահպանության հարցում, ուշադրության կենտրոնում պահել փաստաղթղթաշրջանառության ողջ գործընթացը, որպեսզի գրություններին պատասխան տրվի հնարավորինս կարճ ժամկետում և որևէ գրություն անպատասխան չմնա կամ պատասխանը լինի ուշացումով:
Մարզպետը կարևորեց քաղաքացիների հետ հարաբերություններում ընդգծված հարգանքի ցուցաբերումը և հավելեց, որ անհրաժեշտ է առանձնակի հոգատարության դրսևորել հաշմանդամության կարիքներ ունեցող անձանց և ծերերի հանդեպ: