Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ
17.02.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (,,Առնապ,,) հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց սահմանամերձ Խաչիկ համայնքում ժամանակակից ազդարարման համակարգի տեղադրման ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի կողմից: Ծրագիրը մեկնարկել է փետրվար ամսվա սկզբին: Համակարգը կմիացվի մարզային և հանրապետական կենտրոնացված համակարգին: Ծրագրով նախատեսվում է նաև ազդարարման համակարգը սպասարկող անձնակազմի ուսուցում: Հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանի խոսքով ծրագիրը ավարտին կհասցվի երկու ամսվա ընթացքում: