Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն նվիրված 2016 թվականին Վայքի տարածաշրջանի համայնքների վարելահողերի նպատակային օգտագործման ավելացման հարցերին
16.02.2016
Այսօր՝ փետրվարի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված Վայքի տարածրջանի համայնքներում 2016 թվականին վարելահողերի նպատակային օգտագործման ավելացման հարցերին:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն պետ Մարատ Ներսիսյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը և Վայքի տարածաշրջանի մի շարք համայնքների ղեկավարներ:
Առանձին-առանձին համայնքների ղեկավարների հետ քննարկվեց տվյալ համայնքում առկա վարելահողերի օգտագործման ավելացման առավելագույն հնարավորությունները: Հանձնարարվեց վարելահողերի օգտագործման ավելացման նպատակով կատարել գործուն քայլեր, որպեսզի կարողանալ հնարավորինս ապահովել համայնքի բնակիչների գոնե մի մասի հացահատիկային մթերքների պահանջարկը:
Քննարկվեց նաև մարզի հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրի շրջանակում հատկացվող սերմերի, դիզելային վառելանյութի և պարարտանյութերի տրամադրման, բաշխման հետ կապված հարցեր: