Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը

09.02.2016

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հանձնարարությամբ մեկնարկեց մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների պետերի կողմից աշխատանքային տարեկան հաշվետվությունների ներկայացման գործընթացը: Փետրվարի 9-ին 2015թ. գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը: Հաշվետվությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների գործունեությունը համակարգող փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, վարչության աշխատակիցները, աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլության բաժնի պետը, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ներկայացվեց մարզում պտուղ-բանջարեղենի ու բնամթերքի արտադրության, ինչպես նաև անասնապահության ոլորտում արձանագրված ցուցանիշերը և արդյունքները:
Քննարկվեց մարզում գյուղոլորտի զարգացմանը, համայնքներում գյուղացիական կոոպերատիվների գործունեության արդյունավետությանն առնչվող հարցեր: Խոսվեց նաև գյուղատնտեսության ոլորտում տեղ գտած թերությունների մասին, նախանշվեց զարգացումը խթանող քալյեր ու ծրագրեր:
Մարզպետը հետաքրքրվեց, թե որոնք են գյուղոլորտում զարգացման տեմպերի դանդաղումն ու աշխատանքներում տեղ գտած թերացումների պատճառները և վարչության պետին ու աշխատակիցներին հանձնարարեց՝ գյուղացուն և գյուղացիական տնտեսություններին ցույց տալ պրակտիկ օժանդակություն, համատեղելով աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ու Վայոց ձորի ԳԱՄԿ-ի աշխատակիցների ուժերը:
Քննարկվեց մարզի տարածքում չշահագործվող անջրդի վարելահողերի մշակմանը, անասնագլխաքանակի ավելացմանը, գյուղարտադրանքի իրացմանն ուղղված ծրագրեր:
Ներկայացվեց նաև մարզում առկա բնապահպանական խնդիրները և քննարկվեց մարզում տիրող իրավիճակը:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և աշխատակիցներին կատարած աշխատանքների համար և հանձնարարեց քայլեր ձեռնարկել 2016 թվականին վարչության գործունեությունն առավել բարձր արդունավետության հասցնելու նպատակով:
Վարչության հաշվետվության ամբողջական տեքստին ծանոթանալու համար կարող եք այցելել vdzor.mtaes.am կայքէջի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34