Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորակառույց ամբուլատորիայի բացում Շատին համայնքում

08.02.2016

 Օրերս Վայոց ձորի մարզի Շատին համայնքում տեղի ունեցավ <<Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա>> ՊՈԱԿ-ի բացման արարողությունը: Նորակառույց ամբուլատորիայի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և ՀՀ առողջապահության նախարարության <<Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի (ՀՀ ԱՆ ԱԾԻԳ) տնօրեն Նելսոն Զուլոյանը:
Նախարարը և մարզպետը շրջեցին նորակառույց ամբուլատորիայում, ծանոթացան աշխատանքային պայմաններին և զրուցեցին բուժանձնակազմի հետ:
Մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ կառուցված ամբուլատորիան էականորեն կնպաստի բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավմանը՝ նշելով, որ մարզի առողջապահական համակարգի զարգացման հարցը գնտվում է ՀՀ Նախագահի ուշադրության կենտրոնում:
Իր խոսքում նախարար Արմեն Մուրադյանը կարևորեց այն փաստը, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնակչության առողջությունը պահպանելու և մարզերում համաչափ զարգացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, ինչ շնորհիվ հնարավոր կլինի առողջապահական խնդիրներին ժամանակակից ձևով լուծում տալ:

Տեղեկացնենք, որ ամբուլատորիան կառուցվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում:
Շատին համայնքի առողջապահական ամբուլտորիայի նախկին շենքը կառուցվել է 1958 թվականին: Հաշվի առնելով այն փաստը, որ շենքը սեյսմակայուն չի եղել և վերանորոգման աշխատանքներ կատարելը նույնպես, որոշում է կայացվել կառուցել ամբուլատորիայի նոր շենք, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 2015 թվականի հուլիսի 13-ին:
Հավելենք, որ գյուղական ամբուլատորիան սպասարկում է Եղեգնաձորի տարածաշրջանի 12 համայնքների 6109 բնակիչների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34