Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

08.02.2016

 Փետրվարի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի:
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին մշակել և ներկայացնել ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Հ Սարգսյանը հանձնարարեց նաև շարունակել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել դպրոցներում ու նախադպրոցական  ուսումնական հաստատություններում ջերմաչափման գործը և բուժքույրերի գործունեությունը: Իսկ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարեց քննարկել մարզի ՍԾԱԿ-ներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմերի ներքին աուդիտի բաժնների կողմից կատարած ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված թերությունների վերացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:
Վերջում մարզի ղեկավարը հանձնարարականներ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34