Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
08.02.2016
Փետրվարի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի:
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին մշակել և ներկայացնել ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Հ Սարգսյանը հանձնարարեց նաև շարունակել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել դպրոցներում ու նախադպրոցական ուսումնական հաստատություններում ջերմաչափման գործը և բուժքույրերի գործունեությունը: Իսկ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարեց քննարկել մարզի ՍԾԱԿ-ներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմերի ներքին աուդիտի բաժնների կողմից կատարած ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված թերությունների վերացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:
Վերջում մարզի ղեկավարը հանձնարարականներ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ: