Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն նվիրված 2016 թվականին վարելահողերի նպատակային օգտագործման ավելացման հարցերին
04.02.2016
Փետրվարի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված մարզի համայնքներում 2016 թվականին վարելահողերի նպատակային օգտագործման ավելացման հարցերին:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն պետ Մարատ Ներսիսյանը և Եղեգնաձորի տարածաշրջանի մի շարք համայնքների ղեկավարներ:
Յուրաքանչյուր համայնքի ղեկավարի հետ քննարկվեց համայնքում առկա վարելահողերի օգտագործման ավելացման առավելագույն հնարավորությունները և հանձնարարվեց գործուն քայլեր կատարել այդ ուղղությամբ:
Քննարկվեց նաև մարզի հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրի շրջանակում հատկացվող սերմերի, դիզելային վառելանյութի և պարարտանյութերի տրամադրման, բաշխման հետ կապված հարցեր: