Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

02.02.2016

 Այսօր պաշտոնական այցով ՀՀ Վայոց ձորի մարզում էր Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան` Ն.Գ.  Իգոր Նազարուկը: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հանդիպումը Իգոր Նազարուկի հետ:
Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց այցի և Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի գլխավոր խորհրդական Դմիտրի Սեմյոնովիչը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության ընդլայնման և զարգացման հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապետ գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և արդյունաբերության ոլորտներին վերաբերող հարցեր:
Տեղեկացնենք, որ 2013 թվականին Բելառուսի Հանրապետության Մինսկի և ՀՀ Վայոց ձորի մարզերի միջև կնքվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության համաձայնագիր: Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց համաձայնագրում ներառված ոլորտների զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման գործում:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ նշված համաձայնագրի շրջանակներում հարկավոր է մշակել նոր նախագծեր և ծրագրեր, որոնք ուղղված կլինեն միջմարզային համագործակցության և մեր երկու պետությունների միջև մշակութային, կրթական, առողջապահական ոլորտներում կապերի ամրապնդմանը:
Հանդիպման ավարտին երկու կողմերը միմյանց խորհրդանշական նվերներ հանձնեցին:
ՀՀ Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը այցելեց Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոց, որտեղ դեսպանին ներկայացվեց դպրոցի առօրյան, հաջողությունները և ձեռքբերումները, իսկ դպորցի սաները փոքրիկ համերգային ծրագրով ողջունեցին հյուրերին:
Եղեգնաձորի երկրագիտական թանգարան կատարած այցի ժամանակ դեսպանը ծանոթացավ Վայոց ձորի մարզի պատմության մասին փաստող ցուցանմուշներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34