Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

01.02.2016

  Փետրվարի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի:
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում բուժքույրերի գործունեությունը, ինչպես նաև երեխաների առողջության համար նպաստավոր պայմանների ստեղծման հարցերը և մշտապես ներկայացնել նշված ուսումնական հաստատություններում ջերմաչափման տվյալների մասին տեղեկություն: Իսկ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարեց շարունակել ուշադրության կենտրոնում պահել մարզի առողջապահական կազմակերպությունների գործունեությունը և ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել պոլիկլինիկական օգնության դիմած հիվանդների սպասարկման, ինչպես նաև հիվանդանոցներում գտնվող հիվանդների վիճակի վերաբերյալ:
Վերջում մարզի ղեկավարը հանձնարարականներ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34