Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն՝ նվիրված 2016 Վայոց ձորի մարզի համայնքներում իրականացվելիք վարչական հսկողության հարցերին
29.01.2016
Հունվարի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված 2016 Վայոց ձորի մարզի համայնքներում իրականացվելիք վարչական հսկողության հարցերին:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, վարչական վերհսկողություն իրականացնող մարզային հանձնաժողովի նախագահ, ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետ Նորայր Սիմոնյանը և հանձնաժողովի բոլոր անդամները: Հանձնաժողովի անդամները ներկայացրին իրենց կողմից ուսումնասիրվող բնագավառներին վերաբերող հարցաշարերը և դրանցում տեղ գտած փոփոխությունները:
Քննարկման ընթացքում մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց հանձնաժողովի անդամներին՝ վեր հանել իրենց կողմից ուսումնասիրվող բնագավառներում համայնքների ղեկավարների և աշխատակազմի գործունեության մեջ տեղ գտած թերություններն ու սխալները և մեթոդական օժանդակության շնորհիվ հասնել նշված թերությունների շտկմանն ու սխալների վերացմանը:
Նշենք, որ 2016 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից վարչական հսկողություն է իրականացվելու մարզի 15 համայնքներում: