Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոցձորցի նորակոչիկները բանակ մեկնեցին Հայկական բանակի կազմավորման օրը

28.01.2016

Հայրենասիրությունը ժողովուրդներին ներշնչում է առաքինություններ,որոնց շնորհիվ նրանք դառնում են և մնում ապահով ու հարգված:
(Գարեգին Նժդեհ)

Այսօր վայոցձորցիների համար կրկնակի տոն է: Հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է 24-ամյա կենսագրություն ունեցող Հայոց բանակի տոնը և հենց այսօր Հայոց բանակի շարքերը համալրելու են գնում վայոցձորցի նորակոչիկները:
Բանակը յուրաքնաչյուր պետության ապահովության և խաղաղ կյանքի գրավականն է, և չկա ավելի զորեղ ուժ, քան անվախ զինվորի հզոր ոգին: Եվ չկա ավելի ուժեղ և անպարտ զինվոր, որը պայքարում է հանուն իր երկրի ազատության, անկախության և հանուն իր հավատքի: Այս նպատակով է, որ Վայոց ձորի մարզում յուրաքանչյուր զորակոչ կազմակերպվում է ամենայն պատասխանատվությամբ: Իսկ այսօր, Հայոց բանակի կազմավորման օրը, նորակոչիկներն առավել մեծ ոգևորությամբ մեկնեցին հանրապետական հավաքակայան:
Եղեգնաձորում Հայոց բանակի օրվա կապակցությամբ նորակոչիկներին և նրանց ճանապարհելու եկած հարազատներին շնորհավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ՀՀՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատնքների գծով տեղակալ Վահրամ Հարությունյանը, Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը և Վայոց ձորի վետերանների մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Պետիկ Առաքելյանը: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և մարզի ուժային կառույցների ղեկավարներ:
Եղեգնաձորի տարածաշրջանի Երկապահ կամավորական միության նախագահի տեղակալ Մասիս Ղազարյանը ԵԿՄ ՀԿ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից հուշամեդալներ հանձնեց հայրնեիքի սահմանները պահպանելու սրբազան առաքելությունը կատարելիս զոհված վայոցձորցի մարտիկներ Վարդան Արթուրի Վարդանյանի և Հրայր Հակոբի Հարությունյանի մայրերին:
Նորակոչիկներին անվտանգ և խաղաղ ծառայություն մաղթելու էին եկել նաև Եղեգնաձորի ավագ դպրոցում գործող <<Պատանի երկրապահների>> ակումբի սաները, որոնք Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում փոքրիկ համերգային ծրագրով բարի երթ մաղթեցին մեր նորակոչիկներին:
Վայքում Հայոց բանակի 24 ամյակի կապակցությամբ շնորհավորական խոսքեր հնչեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանի և Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանի կողմից: Նորակոչիկները, ձևավորված ավանդույթի համաձայն, Վ. Ասլանյանի և Հ. Մելքոնյանի կողմից խաչեր նվեր ստացան: Թող Աստված պահի և պահպանի մեր սահմանները պաշտպանող և մեր խաղաղ կայնքն ապահովող բոլոր զին.ծառայողներին և նորակոչիկներին:
Վայքի Սբ. Տրդատ եկեղեցու բակում նորակոչիկների համար անկնալ էին պատրաստել Մալիշկա համայնքի պարային համույթի սաները, որոնք իրենց ազգային, ազգագրական պարերի ու երգերի ներքո բարի ծառայություն մաղթեցին հայոց զավակներին:
Նորակոչիկները հանրապետական հավաքակայան մեկնեցին Եղեգնաձորի և Վայքի հոգևոր հայրերի կողմից օրհնություն ստանալուց հետո:
Հայոց բանակի կազմավորման 24 ամյակի կապակցությամբ Վայոց ձորի մարզի զորամասերում անցկացվեցին տոնական միջոցառումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53