Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

27.01.2016

  Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցի ամենանվիրական տոներից է, քանզի նշվում է որպես Բանակի օր, որպես Հայոց հաղթանակած բանակի օր: Այս տոնն ամենքինս է, այն հյուրընկալվում է հայկական ցանկացած ընտանիքում, իր հետ բերում հպարտության զգացողություն՝ բանակի քաջարի մարտիկների գործած սխրանքների համար, խոնարհումի զգացումներ՝ սխրագործություններով աչքի ընկած զոհված մեր զավակների հիշատակի առջև :
2016 թվականին բոլորում է Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Հայկական բանակը ծլարձակեց ազգային զարթոնքի՝ Արցախյան շարժման հիմքերում՝ կամավորական խմբերի տեսքով, իսկ Արցախի ազատագրման պայքարում ձևավորվեց որպես կանոնավոր բանակ և արժանիորեն կրեց Արցախյան ազատամարտի հաղթանակի դափնին:
Բանակի օրը առիթ է ևս մեկ անհրաժեշտ անգամ հաստատելու մեր ժողովրդի հոգում ձևավորված մեծ պատասխանատվությունը հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունն իրականացնող ազգի քաջարի զավակների հանդեպ, զինվորից մինչև հրամանատար:
Այսօր էլ բոլորս մեր զավակներին բանակ ենք ուղարկում այն հաստատ համոզումով, որ բանակի շարքերը համալրելու գնացած նորակոչիկները շարունակելու են սահմանապահ զինվորների երախտագիտության արժանի գործը, այն է՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անառիկության պահպանում, երկրի պաշտպանության , խաղաղ կեցության և բնականոն գործունեության ապահովում: Իսկ մեզ, ի պատասխան այս ամենի, մնում է սրտացավորեն ծառայել երկրի տնտեսական զարգացման, Հայաստանի Հանրապետության զորացման ու հզորացման գործին, մշտապես կրկնելով՝ օրհնյալ լինես Հայ Զինվոր:
Սիրելի հայրենակիցներ, լինելով սահմանամերձ մարզի բնակիչներ, մենք լավ ենք գիտակցում խաղաղության գինը և զինվորական հագուստ կրող յուրաքանչյուր զինծառայողի ընդունում ենք սեփական զավակի նման, տածելով նրանց հանդեպ անսահման հոգատարություն, սեր ու գորովանք: Դա է նրանց նկատմամբ մեր շնորհակալությունն արտահայտելու միակ ճշմարիտ ուղին:
Փառք ու պատիվ Ձեզ, հայոց բանակի անհաղթ Արծիվներ,
Թող Հայոց բանակում միշտ արշալույսները բացվեն խաղաղությամբ, իսկ մայրամուտները գիշերային անդորր բերեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53