Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց բրոնզե մեդալակիր Հովհաննես Սահակյանին
27.01.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Ժաուտիկովյան 12-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, վայոցձորցի Հովհաննես Սահակյանին: Հովհաննեսը սովորում է Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանում:
<<Շնորհավորում եմ քեզ այս հաղթանակի առթիվ: Ցանկանում եմ, որ դու ամրապնդես գիտելիքներդ՝ հասնելով առավել մեծ բարձունքների: Իսկ ձեռք բերած գիտելիքներդ ծառայեցնես մեր հայրենիքի զարգացմանը>>,- իր խոսքում ասաց մարզպետ Հ. Սարգսյանը: Մարզպետը նշեց նաև, որ մեր պետության ապագան և հետագա առաջընթացը մեծապես պայմանավորված են Հովհաննեսի նման խելացի և բանիմաց երիտասարդների ունակությունների և գիտելիքների նպատակային ու ճիշտ կիրառմամբ:
Տեղեկացնենք, որ թվով 12-րդ ամենամյա միջազգային այս ստուգատեսն անցկացվել է 2016 թվականի հունվարի 13-18-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որի նպատակն է հայտնաբերել և խրախուսել տարբեր պետությունների այն հատուկ դպրոցներին, որոնք մասնագիտացած են մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներում:
Այս տարի օլիմպիադային մասնակցեցին 17 պետությունների 62 թիմերի 409 աշակերտներ: Հայաստանի պատվիրակությունը, կազմված 22 աշակերտից, օլիմպիադային մասնակցեց 3 թիմով՝ 1 անհատական և 2 թիմային:
Շարունակելով նախորդ տարիների հաջողությունները, մեր աշակերտները անհատական արդյունքներով արժանացան 16 մեդալի՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ: Միացյալ թիմերի ռեյտինգավորման աղյուսակում Հայաստան-2 (294,58 միավոր) և Հայաստան-3 (267,89 միավոր) միացյալ թիմերը գրավեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը: