Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալագիր հանձնեց Հայրենական Մեծ պատերազմի վետերան Սարգիս Հարությունյանին
26.01.2016
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալագիր հանձնեց Հայրենական Մեծ պատերազմի վետերան Սարգիս Տիգրանի Հարությունյանին, ծննդյան 90 ամյակի և հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության կապակցությամբ:
Մարզպետը Հայրենական Մեծ պատերազմի վետերանին մաղթեց ամուր առողջություն, առավել ակտիվ գործունեություն և երկար կյանք, ասելով, որ ուրախ կլիներ վետերանին այսպես առողջ տեսնել 10 տարի հետո և ավելի մեծ շուքով նշել նրա 100 ամյակը:
Նշենք, որ Սարգիս Հարությունյանը ծնվել է 1926 թվականի հուվարի 22-ին ՀԽՍՀ Եղեգնաձորի շրջանի Ելփին գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1944 թվականին մեկնել է ռազմաճակատ և ծառայել 89-րդ Թամանյան դիվիզիայում: Լեհաստանի տարածքում մարտի ժամանակ վիրավորվել է և բուժում անցնելուց հետո կրկին վերադարձել ծառայության: Բանակից զորացրվել է 1951 թվականին: Նա երկար տարիներ Եղեգնաձորի Հայկոոպում աշխատել է որպես տնտեսագետ-հաշվապահ, ապա վերահսկիչ:
1994 թվականից զբաղվել է հասարակական գործունեությամբ: Այժմ զբաղեցնում է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ՀՀ հաշմանդամների ասոցացիայի Եղեգնաձորի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը:
Մեծ Հայրենականի հոբելյանական տոնակատարությունների շրջանակում Սարգիս Հարությունյանը ՌԴ իշխանութնունների հրավերով տարբեր ժամանակներում եղել է մայրաքաղաք Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում:
2015 թվականին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգևատրվել է Մեծ Հայրենականի 70 ամյակի հոբելյանական մեդալով: