Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

25.01.2016

 Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Մարզպետը տեղեկացրեց նախորդ ուրբաթ օրը ՀՀ ՏԿԱԻ նախարարի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկված թեմաների մասին, որոնք վերաբերում էին մարզի համայնքների, առանձնապես քաղաքային համայնքների խնդիրներին և հանձնարարեց համապատասխան վարչության պետին՝ համայնքների ֆինանսիստների հետ քննարկել համայնքային բյուջեները, որոնց հետ կապված խնդիրներ կան և առաջարկություններ ներկայացնել: Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները:
Մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ ուժի մեջ է նախորդ խորհրդակցության ընթացքում աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին տրված հանձնարարությունը՝ ուշադրության կենտրոնում պահել մարզի առողջապահական կազմակերպությունների գործունեությունը և ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել պոլիկլինիկական օգնության դիմած հիվանդների սպասարկման, ինչպես նաև հիվանդանոցներում գտնվող հիվանդների վիճակի վերաբերյալ:
Հ. Սարգսյանը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին ՝ նախապատրաստել և պատշաճորեն կազմակերպել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումները:
Վերջում մարզի ղեկավարը հանձնարարականներ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 17:19:06