Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԱԻ նախարարի մոտ քննարկվել են Վայոց ձորի մարզային խնդիրները
22.01.2016
Հունվարի 22-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն` նվիրված Վայոց ձորի մարզի, մասնավորապես, Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրներին:
Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրեց նաև մարզի համայնքներում առկա իրավիճակը` կապված սեփական եկամուտների հավաքագրման հետ:
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը համայնքի էլետրաէներգիայի և աշխատավարձերի փոխհատուցման համար պետբյուջեից խնդրեց լրացուցիչ 35 միլիոն դրամ:
Նախարարը հանձնարարեց ՏԿԱԻ փոխնախարարներ Վաչե Տերտերյանին և Կարեն Իսախանյանին, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, ուսումնասիրել և զեկուցել համայնքներին ֆինանսական օժանդակությունների հայտերը:
- Միանգամից հնարավոր չէ բոլոր հարցերը լուծել, բայց որ համայնքներում առկա խնդիրները պետք է լուծվեն, երկրորդ կարծիք չի կարող լինել,-նշեց Ա. Երիցյանը:
ՀՀ ՏԿԱԻ նախարարն ընդգծեց, որ նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ կկրեն, ինչպես նաև հաճախակի կլինեն այցերը մարզեր` խնդիրները տեղում քննարկելու նպատակով:
Աղբյուրը՝ www.mta.gov.am, 22.01.2016