Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քննարկում նվիրված մարզում սուր շնչառական հիվանդությունների վիճակին

21.01.2016

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քննարկում նվիրված մարզում սուր շնչառական հիվանդությունների վիճակին: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, մարզի բուժհաստատությունների տնօրենները և ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը:
Քննարկվեց ՀՀ Վայոց ձորի մարզի բուժհաստատություններում սուր շնչառական վարակների, թոքաբորբով հոսպիտալացված և ամբուլատոր դեպքերի վերահսկման և կարխարգելման վերաբերյալ հարցերը:
Հունվարի 20-ի դրությամբ բուժհաստատություններում գրանցված սուր շնչառական վարակով և թոքաբորբով հիվանդների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդեց Խաչիկ Գևորգյանը: Իսկ հիվանդների ամբուլատոր սպասարկման և հոսպիտալացման վերաբերյալ իրենց ղեկավարած հաստատություններում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրին բժշկական հաստատությունների տնօրենները:
Մարզպետը հանձնարարեց <<Տամիֆլու>> դեղամիջոցի բաշխման ուղղությամբ խիստ հսկողություն սահմանել:
Հ. Սարգսյանը հետաքրքրվեց, թե հետագա ոչ ցանկալի զարգացումներից խուսափելու համար սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան ինչպիսի միջոցառումներ են մշակվել բուժհաստատությունների կողմից և անհրաժեշտության դեպքում, հնարավո՞ր է արդյոք բուժհաստատություններն ապահովել լրացուցիչ մահճակալներով:
Վերջում մարզի ղեկավարը նախ առողջություն մաղթեց հենց բժիշկներին, որպեսզի կարողանան լիարժեքորեն իրականացնել մարզի ազգաբնակչության բուժսպասարկումը, ապա հանձնարարեց քննարկված հարցերի վերաբերյալ մինչև հունվարի 27-ը տեղեկատվություն ներկայացնել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն: Իսկ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրեն Օֆելյա Բարսեղյանին առաջարկեց դպրոցներում դասերի վերսկսմանը զուգահեռ իրականացնել կրթական հաստատություններում ջերմաչափման շարունակական գործընթաց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53