Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ձմեռային զորակոչը շարունակվում է
21.01.2016
Այսօր Եղեգնաձոր և Վայք քաղաքներում անցկացվեց 2016 թվականի ձմեռային զորակոչի երրորդ հավաքը:
Եղեգնաձորում նորակոչիկներին բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը:
Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի սաները անկանկալ էր պատրաստել նորակոչիկների համար: Եղեգաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում դպրոցի աշակերտները փոքրիկ համերգային ծրագրով հրաժեշտ տվեցին Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկներին:
Վայքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը ծառայության մեկնող նորակոչ զինվորներին բարի երթ և աչալուրջություն մաղթեց, իսկ ծնողներին՝ իրենց զավակների վերադարձին սպասելու համբերություն: Նորակոչիկներին ողջունեց և բարի ծառություն մաղթեց նաև Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը:
Նորակոչիկները հանրապետական հավաքակայան մեկնեցին Եղեգնաձորի և Վայքի եկեղեցիների հոգևոր հովիվներից օրհնությունն ստանալուց հետո:
Տեղեկացնենք, որ 2016 թվականի ձմեռային զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է հունվարի 8-ին, իսկ Վայոց ձորի մարզում ձմեռային զորակոչի մեկնարկը տրվել է հունվարի 12-ին:
Խաղաղ, անվտանգ ու բարի ծառայություն ենք մաղթում Հայաստանի Հանրապետության բոլոր նորակոչիկներին և զինծառայողներին: