Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է Խաչիկ գյուղ տանող ճանապարհի եզրի ժայռի պայթեցման վայր

21.01.2016

 Հունվարի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Արշակյանի հետ, ուղեկցությամբ՝ ՎՁՄՓՎ պետ Տիգրան Պետրոսյանի, այցելել են ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում նախօրեին կատարված ժայռի պայթեցման վայր և տեղում ծանոթացել տիրող իրավիճակին:
Նշենք, որ պայթեցումից հետո իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: Պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով առ ժամանակ Խաչիկ համայնքը հոսանքազրկվել էր, որը նույն օրը երեկոյան վերականգնվել է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53