Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
18.01.2016
Հունվարի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց 2016 թվականի գործակարգավարական երկրորդ խորհրդակցությունը:
Մարզպետը նախ ներկայացրեց նախորդ ուրբաթ օրը ՀՀ վարչապետի և ՀՀ ՏԿԱԻ նախարարի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում քննարկված թեմաները, որոնց վերաբերյալ հանձնարարականներ տվեց աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին՝ ուշադրության կենտրոնում պահել մարզի առողջապահական կազմակերպությունների գործունեությունը և ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել պոլիկլինիկական օգնության դիմած հիվանդների սպասարկման, ինչպես նաև հիվանդանոցներում գտնվող հիվանդների առողջական վիճակի վերաբերյալ:
Վերջում մարզի ղեկավարի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ: