Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բանակ մեկնեցին ձմեռային զորակոչի վայոցձորցի առաջին նորակոչիկները
12.01.2016
Հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2016 թվականի ձմեռային զորակոչը: Վայոց ձորի մարզում ձմեռային զորակոչի մեկնարկը սկսվեց այսօր՝ հունվարի 12-ին: Մարզի 2 տարածաշրջանային կենտրոնների Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները` համալրելու հայոց բանակի շարքերը, պարտքը տալու սրբազան հայրենիքին և կատարելու սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունը:
Նորակոչիկներին հայկական բանակ ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ, ընկերներ, բարեկամներ ու հարազատներ: Հայրենիքի սահմանները պաշտպանելու մեկնող պատանիներին օրհնության խոսք ասացին Եղեգնաձորի և Վայքի եկեղեցիների հոգևոր հովիվները:
Տոնական միջոցառումներից հետո նորակոչիկներին Եղեգնաձորում ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, իսկ Վայքում՝ մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Նրանց բարի ճանապարհ ու խաղաղ ծառայություն մաղթեցին նաև տարածաշրջանների զինվորական կոմիսարները: Հայրենիքի սահմանները պաշտպանողների շարքերը համալրելու մեկնող վայոցձորցի նորակոչիկներին և հայ զինվորներին ուղղված բոլոր բարեմաղթանքները վերաբերում էր նրանց խաղաղ ու անվտանգ ծառայությանը: