Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ 2016 թվականի գործակարգավարական անդրանիկ խորհրդակցությունը
11.01.2016
Հունվարի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց 2016 թվականի գործակարգավարական անդրանիկ խորհրդակցությունը: Մարզպետը մաղթեց խաղաղ և արդյունավետ աշխատանքային տարի:
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և նախորդ տարվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը, կատարած և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները: Խոսվեց 2016 թվականին իրականացվելիք ծրագրերի և նախատեսված աշխատանքների մասին:
Մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:
Վերջում մարզի ղեկավարը հանձնարարեց լրջորեն զբաղվել 2016 թվականի համար կազմվելիք բոլոր ծրագրերով և ուշադրության կենտրոնում պահել միջնաժակետ ծախսային ծրագրերի կազմման աշխատանքները: