Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ
08.01.2016
2016 թվականի հունվարի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված դեկտեմբերի 30-ից տեղացած առատ ձյան պատճառով տոնական օրերին միջպետական, հանրապետական և մարզային (տեղեկան) նշանակության ավտոճանապարհների մաքրման կատարված և այսուհետ կատարվելիք աշխատանքներին, ինչպես նաև առաջիկայում կազմակերպվող ձմեռային զորակոչի ընթացքում իրականացվելիք սպասարկման աշխատանքների կազմակերպմանը՝ ճանապարհների անվտանգության ապահովում և բժշկական սպասարկում:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, վարչության, քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետերը, Եղեգնաձորի և Վայքի ՃՇՇ ՓԲԸ-ների ղեկավարները:
Մարզպետը նշեց տոնական օրերին ճանարարհաշինարարների կողմից կատարված մեծ ծավալի աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնեց Եղեգնաձորի ՃՇՇ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Մաթևոսյանին և Վայքի ՃՇՇ ՓԲԸ-ի տնօրեն Կ. Գևորգյանին, այդ ընթացքում միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների մաքրման աշխատանքները պատշաճորեն իրականացնելու համար և հույս հայտնեց, որ զորակոչի ողջ ընթացքում ավտոճանապարհների սպասարկումը կիրականացվի նույն պատշաճությամբ:
Մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց հանդիսավորությամբ կազմակերպել նաև նորակոչիկների բանակ ճանապարհելու արարողությունները:
Նշենք, որ տոնական օրերին Եղեգնաձորի և Վայքի ՃՇՇ ՓԲԸ-ների կողմից իրականացված ավտոճանապարհների սպասարկման ընթացքում օգտագործվել են ավտոճանապարհների մաքրման և մշակման մասնագիտացված 29 անուն մեքենա- մեխանիզմներ: Հավելենք, որ ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են: