Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տոնական շնորհավորանքներ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
30.12.2015
2015 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի առաջին հարկի սրահում, տոնածառի և տոնական սեղանների շուրջ ամանորյա բարեմաղթանքներ հղեց մարզպետարանի աշխատակազմի և մարզպետարանի շենքում տեղակայված այլ կազմակերպությունների աշխատակիցներին: Մարզպետ Հ. Սարգսյանն ի դեմս ներկաների, շնորհավորեց Վայոց ձորի մարզի ողջ ազգաբնակչությանը, շնորհակալություն հայտնեց համատեղ գործունեության և համախմբված աշխատանքի համար:
Մարզպետը ողջույնի խոսքում հիշատակի խոսք ասաց վերջերս մարտական դիրքերում զոհված, եղեգնաձորցի երիտասարդ սպա Վարդան Վարդանյանի մասին և մեր հայրենիքին մաղթեց խաղաղություն , իսկ հայոց բանակին՝ խաղաղ ծառայություն:
Մարզպետին և ներկաներին շնորհավորեց նաև մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Ներկաները ևս մեկ անգամ շնորհավորեցին Հարություն Սարգսյանին ,, Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիայի,, կողմից Տարվա լավագույն մարզպետ ճանաչվելու և ,, Հանրության վստահություն,, մրցանակին արժանանալու կապակցությամբ:
Հնչեցին փոխադարձ տոնական շնորհավորանքներ և բարեմաղթանքներ: