Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը
28.12.2015
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2015 թվականի հերթական նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր Վայոց ձորի մարզի Սարավանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացի՝ Թ. Շահբազյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.0հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցը:
Նշված հարցը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում, համաձայն հանձնաժողովի անդամների հիմնավորման: Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները: