Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

28.12.2015

2015 թվականի դեկտեմբերի 28-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալՍամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:
Օրակարգում ներառված էր՝ 2015թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով, <<Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց>>, <<Եղեգնաձորի մշակույթի կենտրոն>>, <<Եղեգնաձորի երաժշտական դպրոց>> ՊՈԱԿ-ներում իրականացված ֆինանսական աուդիտի, մարզպետարանի 4-րդ եռամսյակի գնումների գործընթացի համապատասխանության աուդիտի հաշվետվությունների ներկայացում, 2016-2018թ.թ.-ի ներքին աուդիտի ռազմավարական ծրագրի նախագծի և 2016թ.-ի ներքին աուդիտի տարեկան ծրագրի նախագծի քննարկում:

Հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1.Ներքին աուդիտի բաժնին՝ ըստ կազմակերպությունների հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:

Հանձնարարել՝

2.ՊՈԱԿ-ների տնօրեններին ապահովել ֆինանսական միջոցների օգտավետ կառավարում: Հաստատված նախահաշիվներով նախատեսված գումարները ծախսել ամբողջությամբ թույլ չտալ դրամական միջոցներով չապահովված կրեդիտորական պարտքերի առկայություն: 1 ամսյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ:

3.Տալ հավանություն 2016-2018թ.թ.-ի ներքին աուդիտի ռազմավարական ծրագրի նախագծին և 2016թ.-ի ներքին աուդիտի տարեկան ծրագրի նախագծին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38