Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գրքի շնորհանդեսը Վայոց ձորի մարզային գրադարանում

28.12.2015

Օրերս Վայոց ձորի մարզային գրադարանի միջոցառումների դահլիճում հյուրընկալվել էին Վայոց ձորի ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչները, մասնակցելու մարզային գրադարանում կազմակերպված գրքի  հերթական շնորհանդեսին: Իսկ գիրքը նվիրված էր Վայոց ձորի Արենի գյուղում , ինչու չէ, նաև մարզում հայտնի որսորդ, բնասեր Մագիլ Առաքելյանին: Գրքի հեղինակը նրա ազգակից   Նորիկ Առաքելյանն էր, ով իր պատմությունների փոքրիկ գրքույկը վերնագրել էր՝   <<Որսորդ Մագիլի պատմությունները>>:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, ներկայացնելով գերմաներեն լեզվի և գրականության մասնագետ Նորիկ Առաքելյանի կենսագրությունը՝  Վ.  Բրյուսովի անվան Ռուսաց և օտար լեզուների ինստիտուտ, մանկավարժական գործունեություն,  աշխատանք՝ ՀԼԿԵՄ  Եղեգնաձորի շրջկոմում, այնուհետև Եղեգնաձորի մշակույթի պալատում: 

Գրքի հեղինակին ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Հայաստանի գրողների միության Վայոց ձորի մասնաճյուղի ղեկավար, գրող Ֆոլիկ Հակոբյանը, գրչակից այլ ընկերներ: 

Գրադարանի պատանի ընթերցողների ուժերով ներկայացվեցին իրապատումներից հետաքրքիր դրվագներ: Հնչեցին նաև երաժշտական կատարումներ հեղինակի և գրչակից ըներների կատարմամբ: Մագիլի հարազատները դրվագներ ներկայացրին ժողովրդի կողմից հարգված  առակախոս և կատակասեր Մագիլի մասին:

Հեղինակն իր խոսքում նշեց, որ իր հեղինակած գրքով  ցանկացել է Մագիլի  կերպարը, որպես բնասեր և կենդանասեր, ով իր անունը կրող քարանձավը  համարում էր իր համար  աշխարհում  ամենացանկալի հանգստավայրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38