Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

28.12.2015

 Դեկտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց տարեվերջյան գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված  և տարվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և 2015 թվականին իրականացված աշխատանքները,  ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները և  ավարտվելիք ծրագրերը:
Մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ: Վերջում մարզի ղեկավարը հանձնարարեց ավարտին հասցնել 2015 թվականի համար նախատեսված բոլոր ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38