Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
28.12.2015
Դեկտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց տարեվերջյան գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և տարվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և 2015 թվականին իրականացված աշխատանքները, ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները և ավարտվելիք ծրագրերը:
Մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ: Վերջում մարզի ղեկավարը հանձնարարեց ավարտին հասցնել 2015 թվականի համար նախատեսված բոլոր ծրագրերը: