Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
21.12.2015
Դեկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
Մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ: Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց իմի բերել և ներկայացնել իրենց ղեկավարած ոլորտներում իրականացված ծրագրերի և կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվություն՝ ըստ համայնքների: