Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի չորրորդ նիստը

16.12.2015

2015 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 4-րդ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Նախքան նիստի աշխատանքները սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին դեկտեմբերի 11-ին, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ սպա, պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակը:
Մազխորհրդի նիստին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմի քարտուղարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Մարզխորհրդի 4-րդ նիստին ներկա էր նաև ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարության տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Օհանյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգային հետևյալ հարցերը՝
1. ,,ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կողմից 2015թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մարզի 13 համայնքներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքների մասին,,:
2. ,,2015թ 11 ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը,,:
3. ,,Մարզի առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում իրականացված աշխատանքների մասին,,:

Նիստի առաջին հարցի մասին զեկուցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյան՝ ներկայացնելով տեսչական ստուգումների արդյունքում վեր հանվեած խախտումները և բացթողումները:
Մարզպետ Հ. Սարգսյանը 13 համայնքների ղեկավարներին հանձնարարեց եռօրյա ժամկետում մարզպետարան ներկայացնել իրենց առարկությունները հայտնաբերված խախտումների վերաբերյալ:
Համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանստնտեսագիտական բաժնի պետ Անահիտ Սարգսյանը: Մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ համայքների ղեկավարները լուրջ և հետևողական աշխատանք պետք է վարեն իրենց համայնքներում 2015թ.-ի սեփական եկամուտների հավաքագրումը բարձր ցուցանիչներով կատարելու ուղղությամբ:
Մարզի առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում իրականացված աշխատանքների մասին զեկուցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոց.ապահովության վարչության պետ Խ. Գևորգյանը: Ներկայացնելով այս ոլորտում տեղ գտած առաջախաղացումները, Խ. Գևորգյանը նշեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանի հետևողական աշխատանքի շնորհիվ «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ում հեմոդիալիզի բաժանմունքի կազմակերպման աշխատանքներ են իրականցվում, 2015թ.-ին մեկնարկել և ավարտին են մոտենում Շատինի ամբուլատորիայի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են «Առողջապահության ԾԻԳ» ՊՀ կողմից: Նախատեսվում են նաև Վայքի բժշկական կենտրոնի արդիականացման և շենքային պայմանների բարելավման աշխատանքներ:
Քննարկելով մարզի առողջապահության և սոցիալական
ապահովության խնդիրները, մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի մոտ՝ Վայոց ձորի մարզի 2014-2015թթ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով կայացած հանդիպման ժամանակ մանրամաս քննարկվել են մարզի տնտեսության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը, այդ թվում՝ առողջապահության և սոցիալական ապահովության: ,,Բնակչության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է առաջնային լինի: Ուշադրության կենտրոնում պետք է պահել առողջապահության և սոցիալական ապահովության հիմնահարցերը, հարկավոր է վեր հանել առակա բոլոր խնդիրները,,-, ասաց մարզպետ Հ. Սարգսյանը:
Հայտարարութամբ հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Հայտարարությունը վերաբերում էր 2015-2016թթ. հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների նոր կազմի ձևավորմանը և անդամների առաջադրմանը:
Վարելահողերի նպատակային օգտագործման մասին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը՝ մարզի համայնքների ղեկավարներին առաջարկելով 5 օրյա ժամկետում մարզպետարան ներկայացնել պարզաբանումներ չմշակվող վարելահողերի և դրանց մշակման հնարավոր ուղիների սեղծման մանրամասների մասին:
Եզրափակելով 2015թ. մարզխորհրդի վերջին նիստը, մարզպետ Հ. Սարգսյանը ներակներին շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ցանկանալով առողջություն և խաղաղություն:
Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար կարող եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի ,,Մարզպետարան,, բաժնի ,,Մարզխորհրդի նիստեր,, ենթաբաժին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53