Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
14.12.2015
Դեկտեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Նիստի սկզբում մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին նախորդ շաբաթվա ընթացքում սահմանում զոհված եղեգնաձորցի սպա Վարդան Վարդանյանի հիշատակը:
Մինչ խորհրդակցություն սկսելը մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ վաստակած հանգստի է անցնում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը: Մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ռ. Հայրապետյանին, մաղթեց վաստակած հանգիստը վայելելու առողջ ու խաղաղ պայմաններ: Ռ. Հայրապետյանին բարեմաղթանքներ հղեցին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և գործընկերները:
Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
Վերջում Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ, որոնք վերաբերում էին համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացմանը և խնդիրների լուծմանը: