Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուղերձ
10.12.2015
Հարգելի գործընկերներ,
Սիրելի վայոցձորցիներ:
Ս/թ դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքում, հավանություն տալով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծին, Հայաստանի Հանրապետության բնակիչներն <<Այո>> ասացին նաև պետության կառավարման ավելի ժողովրդավարական ձևին ՝ պառլամենտական կառավարման համակարգին:
Վայոցձորցիներս բացարձակ մեծամասնությամբ մեր <<Այո>>-ն ասացինք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծին, ընտրելով հայոց պետականության զարգացման նոր ուղի:
Հարգելիներս, համոզված եմ, որ մենք ընտրեցինք ազգային պետականության զարգացման ավելի ճշգրիտ ճանապարհ, առավել կախատեսելի ապագայի տեսլականով: Իհարկե, այդ ապագային հասնելու ճանապարհին դժվարություններ կլինեն, սակայն վստահ եմ, որ այդ դժվարությունները մենք հաղթահարելու ենք մեր հայրենանվեր ձեռնարկումներով ու նվիրական աշխատանքով, մեր ներդրած ջանքերով ու մտավոր կարողություններով: Պարզապես ամեն ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհը միշտ սպասվածից երկար է թվում և պահանջվում է մի փոքր հավատ ու համբերություն:
Հարկ եմ համարում նշել, որ Վայոց ձորի մարզում հանրաքվեի նախապատրաստական և քարոզարշավի գործընթացներն անցան ազատ ու ժողովրդավարական մթնոլորտում ՝ կողմ և դեմ կարծիքների ազատ կամարտահայտման հնարավորության ապահովմամբ: Նշեմ նաև, որ հանրաքվեն նույնպես ընթացավ ազատ և թափանցիկ: Եվ այլես ազգային, ժողովրդավարական պետության զարգացման ու պետականության կայունացման ընթացքն անշրջելի է:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր վայոցձորցիներին, Վայոց ձորի մարզում հանրաքվեի նախապատրաստման և անցկացման գործընթացում ներդրում ունեցող բոլոր անձանց ու կառավարման մարմիններին, իրենց գործը պատվախնդրորեն կատարելու համար:
Հարություն Սարգսյան
ՀՀ Վայոց ձորի մարզպետ