Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը
09.12.2015
2015 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը՝ 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 4-րդ նիստը, հետևյալ օրակարգով.
1. ,,ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կողմից 2015թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մարզի 13 համայնքներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքների մասին,,
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյան /
2. ,,2015թ 11 ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը ,,
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանստնտեսագիտական բաժնի պետ Անահիտ Սարգսյան/
1. Հայտարարություններ
,,Հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմում խորհրդի անդամ առաջադրելու մասին,,
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյան/
Մարզխորհրդի նիստին հրավիրվել են՝ մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմի քարտուղարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, նիստին կմասնակցեն նաև՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5: