Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը
09.12.2015
2015 թվականի դեկտեմբերի 9-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:
Օրակարգում ներառված էր՝ 2015թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Արինի միջնակարգ դպրոց>>, <<Գողթանիկի հիմնական դպրոց>>, <<Հերհերի միջնակարգ դպրոց>>, <<Զառիթափի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ներում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունները:
Հաշվետվությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1.Ներքին աուդիտի բաժնին՝ ըստ կազմակերպությունների. հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2.ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ ապահովել ֆինանսական միջոցների օգտավետ կառավարում: Հաստատված նախահաշիվներով նախատեսված գումարները ծախսել ամբողջությամբ.թույլ չտալ դրամական միջոցներով չապահովված կրեդիտորական պարտքերի առկայություն:
1 ամսյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն՝ հանձնարարականների կատարման վերաբերյալ: