Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ
17.11.2015
Սիրելի ուսանողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Կրթված քաղաքացին և հասարակությունը յուրաքանչյուր պետության շարժիչ ուժն է:
Այսօր ուսանողությունն իր ակտիվ մասնակցությունն ու դերն ունի մեր պետության հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Անհերքելի փաստ է, որ հզոր և հաջողակ է այն պետությունը, որը հարուստ է հմուտ մասնագետներով, իր պետության հզորացման և առաջընթացի երաշխիքը հանդիսացող գրագետ երիտասարդությամբ: Մեր դարաշրջանի համաշխարհային մարտահրավերները պահանջում են սուր և գիտական միտք: Ես համոզված եմ, որ մեր հայ ուսանողներն օժտված են այս հատկանիշներով, որոնք հարկավոր են միջազգային ասպարեզում մեր պետությունը լավագույնս ներկայացնելու համար:
Սիրելի ուսանողներ, կրկին շնորհավորելով Ուսանողության միջազգային օրվա առթիվ, ցանկանում եմ, որպեսզի դուք չդադարեք կատարելագործվել և ստանալ նոր գիտելիքներ, մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ և ձեռքբերումներ ուսման մեջ, որոնք այնքան կարևոր են մեր պետության կայուն և խաղաղ ապագայի կերտման գործում: