Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում նվիրված առողջապահության ոլորտի հիմնախնդիրների քննարկմանը
13.11.2015
Նոյեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ առողջապահական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված հանդիպում: Ողջունելով հանդիպման մասնակիցներին, մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր պետության խնդիրներից է առողջ հասարկություն ունենալը, ուստի առողջապահությունը այն կարևորագույն ոլորտներից մեկն է, որը մշտապես գտնվում է մեր պետության և մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի արտահիվանդանոցային բաժնի ղեկավար Ե. Էլիբեկյանը, ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի մասնագետ Ս. Սմբատյանը, Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խ. Գևորգյանը, վարչության պետի տեղակալ Ս. Շահբազյանը, մարզի բուժ.հաստատությունների տնօրենները:
Հանդիպման ընթացքում քննարկվեց մարզի բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգալման նպատակով անցկացվող տարիքային սքրինինգային իրավիճակը, խոսվեց մարզի բուժհաստատություններում կանխանգելիչ շիճուկների, պատվաստանյութների ձեռքբերման և պատվաստումների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականնների կատարման ընթացքի մասին: