Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը
12.11.2015
2015 թվականի նոյեմբերի 12-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:
Օրակարգում ներառված էր՝ 2015թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան>>,<<Ջերմուկի թիվ 3 հիմնական դպրոց>>, <<Գոմքի միջնակարգ դպրոց>>,<<Արտավանի միջնակարգ դպրոց>>, <<Վարդահովիտի հիմնական դպրոց>> ,<<Մարտիրոսի միջնակարգ դպրոց>> <<Սարավանի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ներում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունների, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի 3-րդ եռամսյակի գնումների գործըթացի համապատասխանության աուդիտի հաշվետվությունները:
Հաշվետվությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1.Ներքին աուդիտի բաժնին՝ ըստ կազմակերպությունների հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2.ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ միջոցներ ձեռնարկել և սեղմ ժամկետներում վերացնել աուդիտի հաշվետվություներով արձանագրված խախտումները և թերությունները: 1 ամսյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնել հանձնարարականների կատարման վերաբերյալ: