Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համագործակցություն, ի շահ ներառական կրթության
12.11.2015
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում մասնակցությամբ Beeline ընկերության տնօրեն Անդրեյ Պյատախինի, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանի բացվեց ,,Երեխաների զարգացման անկյուն,, կենտրոնը:
Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք ասացին Անդրեյ Պյատախինը, Լուսինե Սիմոնյան, Արփիար Ղազարյանը և այլք: Դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը շնորհակալանքի և երախտագիտության խոսք հղեց ,,Երեխաների զարգացման անկյուն,,կենտրոնի հիմնադիրներին:
Նշենք, որ երեխաների զարգացման անկյունը համալրվել է աշակերտների մտավոր ունակությունները զարգացնող խաղերով և նյութերով, որոնք միտված են բազմակողմանիորեն զարգացնելու առանձնահատուկ կրթության և վերաբերմունքի կարիք ունեցող երեխաների գիտելիքները:
Հավելենք, որ կողմերը հավաստեցին համագործակցության շարունական լինելու մասին՝ ի շահ դպրոցում կազմակերպված ներառական կթության մասնակից երեխաների: Իսկ միջոցառման ավարտին Անդրեյ Պյատախինը գրառում կատարեց դպրոցի պատվավոր հյուրերի գրառումների գրքում: