Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
09.11.2015
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը և շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները: Ներկայացվեց նաև ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց՝ ամենօրյա հսկողություն իրականացնել մարզում հրատապ խնդիրների լուծման ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակը: Մարզպետը գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարեց՝ հաջորդ խորհրդակցությանը ներկայացնել մարզում արտադրված մրգի և տեխնիկական խաղողի մթերման վերաբերյալ վերջնական տվյալները:
Մարզի ղեկավարը խորհրդակցության վերջում ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ մարզի տնտեսության իրենց կողմից ղեկավարվող ոլորտներում աշխատանքների համակարգման, ոլորտներին վերաբերող խնդիրների լուծման վերաբերյալ, ինչպես նաև ոլորտային ծրագրերի իրականացման նպատակով: