Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Արխանգելսկի մարզի պատվիրակությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզում

04.11.2015

 Օրերս ՌԴ Արխանգելսկի մարզի պատվիրակությունը, Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի գլխավորությամբ, ՀՀ Վայոց ձորի մարզում էր: Ռուսական պատվիրակության մեջ ընդկրգված էր նաև Արխանգելսկի պատգամավորների մարզային ժողովի նախագահ Վիկտոր Նովոժիլովը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Տեղեկացնենք, որ Արխանգելսի նահանգի պատվիրակությունը Հայաստան է ժամանել 4-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում:
Պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Մալիշկայի համայնք: Գյուղի Սբ. Աննա եկեղեցու բակում տեղի ունեցավ ուղղափառ խաչի բացման հանդիսավոր արարողություն: Նշենք, որ Արխանգելսկ քաղաքում տեղի իշխանությունների նախաձեռնությամբ Սբ. Աստվածածին ուղղափառ եկեղեցու բակում տեղադրվել է հայկական խաչքար:
Այնուհետև պատվիրակությունն այցելեց Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց, որը  2013 թվականից կրում է ռուս ականավոր և աշխարհահռչակ գիտնականի անունը: Անվանակոչումն իրագործվել է ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության 2012թ. համաձայնագրի շրջանակներում:
Մալիշկայի Վ. Լոմոնոսովի անվան դպրոցի տնօրինությունը հյուրերին ողջունեց փոքրիկ համերգային ծրագրով, որի ընթացքում միախառնվել էին հայկական և ռուսական ազգային երգն ու երաժշտությունը, հայ և ռուս ազգերի բարեկամության մասին պատմող բանաստեղծությունները և համերգը ներկայացնող դպրոցի աշակերտների խանդավառությունը:
Նոյեմբերի 3-ին Երևանում անցկացված 4-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Արխանգելսկի նահանգի միջև ստորագրվեց Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության համաձայնագրի իրագործման 2015-2017 թ.թ. միջոցառումների ծրագիրը:
Համաժողովի շրջանակում նոյեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովի և Յարոսլավի նահանգապետ Սերգեյ Յաստրեբովի հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, քննարկվել են ՀՀ մարզերի և ՌԴ նահանգների միջև առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային կապերի աշխուժացմանը և սերտացմանը, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53