Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ
04.11.2015
Վայոց ձորի մարզի սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ:
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Կարևորելով սոցիալական աշխատանքի անհրաժեշտությունը և այդ գործում ձեր ունեցած դերն ու տարիների փորձը, մաղթում եմ նվիրվածություն ձեր աշխատանքին, ուժ ու աշխատանքային կորով, սոցիալական մարտահրավերներին դիմակայելու և դրանք հնարավորինս հեշտությամբ հաղթահարելու գործում:
Համոզված եմ, որ մարզում սոցիալական լարվածության նվազեցման գործում դուք ձեր նպաստն եք բերում մեր մարզի տարեցների նկատմամբ դրսևորած հոգատարությամբ, հասարակության խոցելի խմբերին նեցուկ լինելու, մարդկանց ցավերին ապրումակցելու և հոգսերը փարատելու ձեր կարողությամբ: Հաջողությունն ու ձեռքբերումներն ավելի արդյունավետ կարող է լինել մասնագիտական խմբերի համախմբվելու և համագործակցաբար աշխատելու պայմաններում: Ուստի սոցիալական աշխատողի առաքելությունը՝ սոցիալական աջակցության ծառայություններ մատուցելու գործընթացն իրապես որակական բարձր մակարդակով կատարելու համար պետք է ներ դնել մեծ ջանքեր ու համատեղել սոցիալական ոլորտի բոլոր աշխատակիցների, ոլորտի վետերանների հարուստ կենսափորձը, գիտելիքներն ու հմտությունները, ի շահ մեր մարզում ապրող միայնակ տարեցների, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց:
Հարգելինե՛րս, մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ մարզի սոցիալական ոլորտի բոլոր աշխատողներին և մաղթում եմ առողջություն, աշխատանքային նորանոր ձեռքբերումներ, անձնական երջանկություն:
Թող ձեր նվիրական աշխատանքի արդյունքում արժանանաք երախտագիտական վերաբերմունքի ու շնորհակալական խոսքերի: