Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի պատվիրակությունը՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում
03.11.2015
Նոյեմբերի 2-ին ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի պատվիրակությունը՝ Նիժնի Նովգորոդի մարզպետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի առաջին տեղակալ Դենիս Չիրկովը, Նիժնի Նովգորոդի Հայկական համայնքի ղեկավարի տեղակալ Անի Մխիթարյանը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի և վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելեցին Եղեգնաձորի երաժշտական դպրոց: Պատվիրակությանը աղ ու հացով դիմավորելուց հետո դպրոցի դահլիճում կայացավ համերգ:
Համերգի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ Դ. Չերկովը, որն իր ելույթում անդրադարձավ Նիժնի Նովգորոդի՝ մեր հայրենակից, մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող N18 մանկական արվեստի դպրոցին և հավելեց, որ փաստը հանդիսանում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշը և ապացույցը:
Նշենք, որ անվանակոչությունն իրականացվել է 2014 թվականի մայիս ամսին Վայոց ձորի մարզի պատվիրակության Նիժնի Նովգորոդ կատարած այցի շրջանակներում: Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Հանդիպման ավարատին հյուրերին հանձնվեցին Հայաստանը խորհրդանշող հուշանվերներ:
Աղբյուրը՝ Եղեգնաձորի Մանկական երաժշտական դպրոցի ֆեյսբուքյան էջ