Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

02.11.2015

 Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց՝ ամենօրյա հսկողություն իրականացնել մարզում հրատապ խնդիրների լուծման ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, քանզի եղանակային պայմանները հնարավորություն են տալիս կատարվող աշխատանքների տեմպերը արագացնելուն, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակը: Մարզի ղեկավարը խորհրդակցության վերջում ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ոլորտներին վերաբերող խնդիրների լուծման, աշխատանքների կատարման և ոլորտային ծրագրերի իրականացման նպատակով, իսկ գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարեց օրվա ավարտին զեկուցել տեխնիկական խաղողի մթերման վերաբերյալ վերջին տվյալների մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53