Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է ՌԴ Նիժնի Նովգորոդի պատվիրակությանը

02.11.2015

 Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզպետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի առաջին տեղակալ Դենիս Չիրկովին և Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի ղեկավարի տեղակալ Անի Մխիթարյանին:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Ողջունելով հյուրերին մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ Նիժնի Նովգորոդի հետ բարեկամական հարաբերությունները տարեց տարի ավելի են ամրապնդվում և ջերմանում:
<<Մեր մարզերի միջև համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված: Այժմ պետք է այդ հիմքերը, համապատասխան և նպատակային աշխատանքների իրականացմամբ, պահպանել և էլ ավելի ամրացնել>>,- իր խոսքում ասաց մարզպետ Հ. Սարգսյանը:
Դենիս Չիրկովը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Վայոց ձորի մարզը հարազատ վայր է դարձել իր համար. սա Դ. Չիրկովի չորրորդ այցելությունն է մարզ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզերի միջև համագործակցության նոր և հեռանկարային մի շարք ծրագրեր:
Հանդիպման ավարտին երկու կողմերը միմյանց խորհրդանշական նվերներ հանձնեցին:
Տեղեկացնենք, որ Նիժնի Նովգորոդի և Վայոց ձորի մարզերի միջև սերտ համագործակցությունն է ծավալվում: 2011 թվականին ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզերի միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային բնագավառներում համագործակցության համաձայնագիր:
Հավելենք, որ Նիժնի Նովգորոդի մարզի պատվիրակությունը Վայոց ձորի մարզ է այցելել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ ֆորումի շրջանակներում, որը կանցկացվի նոյեմբերի 2-3-ը Երևանում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53