Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Վայոց ձորի մարզխորհրդի 3-րդ նիստը

29.10.2015

 2015 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 3-րդ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին ՝ մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմի քարտուղարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Մարզխորհրդի նիստին ներկա էր նաև ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ելենա Վարդանյանը: Նիստի օրակարգում ներառված էր հետևյալ հարցերը.
1. ,,ՀՀ կառավարության 2015թ հունիսի 18-ի թիվ 673-Ն և 2015թ. հուլիսի 2-ի թիվ 666-Ն որոշումների հրատապ և այլ ներդրումային ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին,,
2. ,,2015թ. ինն ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը ,,
3. ,,Բերքահավաքի և կերերի կուտակման ընթացքը,,
4. ,,2015թ. երրորդ եռամսյակում մարզի համայնքներում անցկացված վարչական հսկողության մասին,,:

Առաջին հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը և ներկայացրեց իրականացվող շինարարական աշխատանքների ծավալի, ընթացքի և կատարման որակի մասին տեղեկություններ:
2015թ. ինն ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը:
Բերքահավաքի և կերերի կուտակման ընթացքի մասին զեկուցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը: Հարցի ներկայացումից հետո մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ մարզում արտադրված գյուղմթերքի իրացման նպատակով ՀՀ կառավարությունը և մարզային իշխանություններն արեցին հնարավոր ամենը, որի արդյունքում մթերվեց գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված միրգն ու խաղողը: Նա նշեց, որ այգիներում մնում է 200 տ-ի չափով տեխնիկական խաղող, որը նույնպես կմթերվի: Մարզպետը խոսեց նաև ոռոգման սեզոնի ամբողջ ընթացքում, այս տարվա տապի պայմաններում, հողագործին ջուր հասցնելու նպատակով Եղեգնաձորի ՋՕԸ-ի տնօրինության և աշխատակիցների կողմից կատարած ամենօրյա աշխատանքների և գործի նկատմամբ ունեցած մեծ պատասխանատվության մասին:
2015թ. երրորդ եռամսյակում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության մասին զեկուցումով հանդես ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը: Այս հարցի առիթով մարզպետը նշեց, որ հսկողություն իրականացնելուց առաջ որքան էլ մեթոդական ցուցումներ են կատարվում, միևնույնն է, արձանագրվում են մի շարք թերություններ: Նա հորդորեց համայնքների ղեկավարներին՝ ամենայն պատասխանատվությամբ և լրջորեն վերաբերվել աշխատակազմերում աշխատանքային կատարողական կարգապահությանը և իրենց աշխատակիցների պաշտոնական պարտականությունների կատարմանը:

Հնչեցին հայտարարություններ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հիման վրա տարեկան աշխատանքային պլանի կազմման և մարզային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման մոնիտորինգի և գնահատման արդյունքների, ինչպես նաև 2016 թվականի հունվարի մեկից համյնքապետարաններում աուդիտի գործառույթի ներդրման նախապատրաստական աշխատանքների մասին:
Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար կարող եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի ,,Մարզպետարան,, բաժնի ,,Մարզխորհրդի նիստեր,, ենթաբաժին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53