Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համաժողով՝ <<Օրգանական մեղվաբուծության զարգացման հեռանկարները Վայոց ձորի մարզում>> խորագրով
28.10.2015
Հոկտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ''Օրգանական մեղվաբուծության զարգացման հեռանկարները Վայոց ձորի մարզում '' խորագրով համաժողով, որը կազմակերպվել էր ''Աղքատության նվազեցման և բնապահպանության հիմնախնդիրների հաղթահարումը Վայոց ձոր մարզի նախալեռնային գոտում՝ օրգանական մեղվաբուծության միջոցով'' ծրագրի շրջանակներում:
Համաժողովի մեկնարկը տրվեց ծրագրի կոորդինատոր Արշավիր Բայաթյանի խոսքով:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Միջոցառման մասնակիցներին ուղված խոսքում Հ. Սարգսյանը նշեց. ''Ես ավելի քան համոզված եմ, որ այստեղ ներկա գտնվող մեղվապահների ճնշող մեծամասնությունն արտադրում է բարձր որակի մեղր, ավելին, Վայոց ձորի մարզի կլիմայական պայմանները նպաստում են օրգանական մեղրի արտադրմանը: Իսկ այսօրվա համաժողովի ընթացքում դուք կծանոթանաք նաև օրգանիկ մեղրի սերտիֆիկացման, եվրոպական չափանիշներին համապատասխանեցման մանրամասներին, ինչն իր հերթին կարող է խթանել վայոցձորցի մեղվապահի օրգանական մեղրի սպառման և արտահանման ծավալների ընդլայնմանը'':
Հ. Սարգսյանը համաժողովի մասնակիցներին մաղթեց հաջող և արդյունավետ աշխատանք:
Համաժողովին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը, Վայոց ձորի համայնքների ապրանքային մեղր արտադող մեղվապահներ և շահագրգիռ այլ անձինք:
Մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանի մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը:
Միջոցառմանը հրավիրված մասնագետներն իրենց զեկույցներում ներկայացրեցին գյուղատնտեսության, բնապահպանության, բժշկության և երկրի այլ ոլորտներում մեղվաբուծության, մեղրի նշանակության և դերի մասին տեղեկատվություն , խոսվեց միջազգային շուկայում մեղրարտադրության վիճակի և սպառման ծավալների, ինչպես նաև հայ մեղվապահների հնարավոր ներգործման մասին այդ շուկա:
Հարկ է նշել, որ եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում օրգանապես մաքուր մեղը մեծ պահանջարկ ունի: Սա հնարավորություն է տալիս հայ մեղվապահներին հեռանկարային ծրագրեր մշակել մեղրի՝ ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկայում իրացման և արտահանման ուղղությամբ: